liga insurance

ԱՎՏՈ +

Էջը թարմացվել է 21/05/2024 18:50
Ներբեռնվող փաստաթղթեր

ԿԱՍԿՈ պրոդուկտի մատչելի տարբերակ է` առանց առևանգման և տարերային աղետներ ռիսկերի։ Ապահովագրում է ԱՊՊԱ պատահարում տուժող կողմին, եթե վնասը գերազանցում է ԱՊՊԱ պայմանագրով նախատեսած առավելագույն հատուցման գումարը։

Ո՞ր մեքենաները կարող են ապահովագրվել

Անհրաժեշտ է համապատասխանություն թվարկված բոլոր պայմաններին․

  • Առկա է մեր Ընկերության հետ կնքված գործող ԱՊՊԱ պայմանագիր
  • Շուկայական արժեքը 3,000,000-ից 20,000,000 դրամ է
  • Ավտոմեքենան արտադրված է առավելագույնը 15 տարի առաջ

Ո՞վ կարող է կնքել պայմանագիր

Ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ, ով օրինական հիմքով տիրապետում է ավտոմեքենան

Ի՞նչ ժամկետով է կնքվում պայմանագիրը

365 օր

Ի՞նչն է համարվում ապահովագրական պատահար

Ճանապարհատրանսպորտային պատահար, որի արդյունքում ԱՊՊԱ շրջանակներում սեփականատերը ճանաչվել է տուժող կողմ և ստացել է մեքենային կամ առողջությանը պատճառված վնասների հատուցում։


Որքա՞ն է հատուցման առավելագույն չափը

  • Առողջությանը պատճառված վնասների գծով` մինչև 6,000,000 դրամ,
  • Բոլոր ապահովագրված անձանց գծով՝ մինչև 36,000,000 դրամ
  • Յուրաքանչյուր ապահովագրված ԱՄ-ին պատճառված վնասի գծով՝ մինչև 3,000,000 դրամ


Որքա՞ն արժե պայմանագիրը

Ապահովագրավճարը կախված է ապահովագրվող ավտոմեքենայի շուկայական արժեքից․

  • 5,000 դրամ՝ 3,000,000-5,000,000 դրամ արժողությամբ ավտոմեքենաների համար
  • 6,500 դրամ՝ 5,000,000-10,000,000 դրամ արժողությամբ ավտոմեքենաների համար
  • 8,500 դրամ՝ 10,000,000-20,000,000 դրամ արժողությամբ ավտոմեքենաների համար